Սերժ Սարգսյանը կայծակնային խաղում հաղթել է Իլյումժինովին
«Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով:
Լուսանկարը՝ Նարեկ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից:
Ավելի ուշ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը ողջունել է մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին և նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և կատարել առաջին քայլը միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային խաղում:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան