Չադրայով ման եկող չկա, հրապարակեք ցուցակները. Արմեն Մարտիրոսյան
«Ներկայացնելով նման Ընտրական օրենսգրքի նախագիծ, իշխանությունները մեկ նպատակ են հետապնդել՝ ներկայացնել շատ վատը, որը քննարկման արդյունքում կդառնա ընդամենը վատը», -այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ դիմելով դրան մասնակից իշխանության ներկայացուցիչներին՝ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի բովանդակությանը, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ նախագծով ոչ թե հրաժարվում են մեծամասնական ընտրակարգից, այլ «մեծամասնականի թվաքանակի մեծացում»:
«Տոկոսները մեծամասնականի ավելացան՝ ներկայիս 25 տոկոսի փոխարեն հիմա դարձավ 51 տոկոս: Ավելին, եթե նախկինում քաղաքացին կարողանում էր մեծամասնական և կուսակցական ցանկերը տարբերել, ապա այս դեպքում այդ ընտրակաշառքը, թաաղի ռեսուրսի օգտագործումը, որ մեծամասնականի համար կիրառվում էր, արդեն պետք է օգտագործվի նաև կուսակցության համար, իշխող կուսակցության համար: Սա միանշանակ անընդունելի է», -հայտարարեց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ պարզ համամասնական ընտրակարգի կիրառման դեպքում որևէ խնդիր չէր լինի:
Ամփոփելով ելույթը, «Ժառանգության» ներկայացուցիչը ներկայացրեց առաջարկությունները՝ չդակել քվեաթերթիկով ծրարը, վերացնել դիտորդների ու լրագրողների համար դրված սահմանափակումը, հրապարակել ընտրացուցակները:
«Հայաստանում ոչ մեկ չադրայով ման չի գալիս, բոլորի համար ակնհայտ է՝ ովքեր են գնում ընտրությունների, հրապարակեք ընտրացուցակները», -դիմելով իշխանություններին, ասաց Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ, «ռեյտինգային» բառը մի օգտագործեք. Հարությունյանը՝ ընդդիմախոսներին
- Ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակելը արհեստական է. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը՝ ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային համակարգի մասին
- Յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված կլինի առանձին գույնով քվեաթերթիկ
- Կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհամարվի ընտրված, եթե ստանա 53 մանդատ. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան