Խնդրում եմ, «ռեյտինգային» բառը մի օգտագործեք. Հարությունյանը՝ ընդդիմախոսներին
«Ընտրական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող համակարգը, որը ներկայացրել ենք, չի կոչվում ռեյտինգային, հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի օգտագործեք այդ տերմինաբանությունը», -այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ դիմելով քննարկմանը ներկա կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Վարկանիշային քվեարկության դեպքում, ըստ Հարությունյանի, քաղաքացին ընտրում է իր նախընտրած թեկնածուին՝ ըստ հորիզոնականների, բայց առաջարկվող համակարգը կոչվում է «համամասնական ընտրություն բաց ցուցակներով»:
Համամասնական ընտրակարգի նպատակը, Հարությունյանի ներկայացմամբ, երկրում, հատկապես շրջաններում՝ քաղաքական կուսակցությունների դերակատարումն ուժեղացնելն է:
«Հակառակ դեպքում մենք չէինք գնա այս համակարգով, այլ կգնայինք պարզեցված համամասնական մոդելով ընտրության, որն այսօր Հայաստանում առկա է: Բայց այս համակարգի վտանգն այն է, որ ընտրողը օտարվում է ընտրվածից, ընտրողը ձայնը տալով այս կամ այն կուսակցությանը, չունի պերսոնիֆիկացված, ով իր տարածքը ներկայացնող թեկնածուն է: Դրանով պայմանավորված մենք որոշել ենք գնալ մի ճանապարհով, որը հնարավորություն կտա տեղերում կուսակցությունների կայացմանը», -ներկայացրեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակելը արհեստական է. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը՝ ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային համակարգի մասին
- Յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված կլինի առանձին գույնով քվեաթերթիկ
- Կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհամարվի ընտրված, եթե ստանա 53 մանդատ. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին