Բացեք ընտրական իրավունքի ցանկացած դասագիրք և համադրեք. Դավիթ Հարությունյան
«Չկա չքննարկվող առաջարկություն, չկա դոգմա, ունեք լավ առաջարկություն, եկեք քննարկենք՝ որն է լավ», -այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ասաց օրինագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով ընդդիմախոսների պնդումներին, թե առաջարկվող Ընտրական օրենսգրքի նախագծով մեծամասնական համակարգի մոդել է առաջարկվում, Հարությունյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, մեծամասնականի վերաբերյալ ձեր տված սահմանումը չի համապատասխանում ընտրական իրավունքին: Ես խնդրում եմ, բացեք ընտրական իրավունքի ցանկացած դասագիրք և համադրեք՝ ինչ է կոչվում մեծամասնական, ինչ է կոչվում համամասնական, որից հետո ուսումնասիրեք՝ արդյոք առաջարկվող մոդելը համամասնակա՞ն է, թե՞ մեծամասնական»:
Ըստ օրինագծի հեղինակի, առաջարկվող մոդելը «զուտ համամասնական է», բայց խառն է բաց և փակ ցուցակների համադրումը:
Հարակից հրապարակումներ`
- Չադրայով ման եկող չկա, հրապարակեք ցուցակները. Արմեն Մարտիրոսյան
- Խնդրում եմ, «ռեյտինգային» բառը մի օգտագործեք. Հարությունյանը՝ ընդդիմախոսներին
- Ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակելը արհեստական է. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը՝ ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային համակարգի մասին
- Յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված կլինի առանձին գույնով քվեաթերթիկ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին