Քանդվել է հուշարձանի օժանդակ շինության պատը
Սյունիքի մարզի Վաղատին համայնքի վարչական տարածքում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձանի` Որոտնավանք վանական համալիրի տարածքում գտնվող 11-րդ դարով թվագրվող օժանդակ շինություններից մեկի /պետ. ցուցիչ` 8.89.5.7 / պատը մոտ 1 քառ.մ. մակերեսով քանդվել է, գրեթե 1 քառ.մ. մակերեսով քանդվել է նաև շինության երդիկը: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Շինության ներսում` երդիկի տակ փոս է փորվել, որից մոտ 0.7 խոր.մ. ծավալով դուրս հանված հողը կուտակվել է շինության բակում:
ՊՈԱԿ-ը փաստի առիթով պատրաստվում է հաղորդում ներկայացնել իրավապահներին:
2014 թ. հենց նույն տեղում քանդվել ու փոս էր փորվել, սակայն հետո պատի քանդված քարերը վերաշարվել էին: 2014 թ. փետրվարի 17-ին փաստի առթիվ քրեկան գործ էր հարուցվել, ապա այն կասեցվել էր` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:
Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Գտնվում է գյուղից 2 կմ հարավարևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Թվագրվում է X-XI դդ.: Բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, և կառուցված են տեղական բազալտի քարերով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում