Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվի
«Ընտրացուցակները պաշտոնապես հրապարակելու պահանջի հետ կապված մենք չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքները, չենք պատրաստվում խախտել Սահմանադրական դատարանի դիրքորոշումը», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներից Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է բավարարվի ընդդիմության պահանջը և ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակվեն:
Նրա խոսքով, Սահմանադրական դատարանն այս հարցի հետ կապված երկու անգամ դիրքորոշում հայտնել է՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունները դա ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը համարում են գաղտնիություն պարունակող տարր:
«Սահմանադրական դատարանը պաշտպանում է այդ մոտեցումը», -ՍԴ դիրքորոշումը հիշեցրեց Հարությունյանը:
Այդուհանդերձ, Հարությունյանն ասաց, որ իրենք պատրաստ են «որոնել մեխանիզմներ»՝ ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
«Մենք առաջարկել ենք մեխանիզմ՝ ինչպես կանխարգելել կրկնաքվեարկությունը կամ այլ անձանց փոխարեն քվեարկությունը: Կարծում եմ, որ այս առումով մեխանիզմները կատարելագործելու, ավելի պատշաճ դարձնելու առումով մենք պատրաստ ենք համագործակցության: Արհեստական, այսինքն, պահանջ հանուն պահանջի ներկայացնել պետք չէ», -հայտարարեց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ ցանկացած անձ՝ դիտորդ, վստահված անձ ունի հնարավորություն ծանոթանալ այդ ցուցակին, պատկերացում կազմել դրանց մասին, արձանագրել ու դրա հիման վրա բողոք ներկայացնել դատական ատյաններին:
«Այս մեխանիզմները եթե հնարավոր է ավելի կատարելագործել, ապա մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ շարժվել, սակայն ոչ պաշտոնապես այդ ցուցակները հրապարակելով»,-հավելեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բացեք ընտրական իրավունքի ցանկացած դասագիրք և համադրեք. Դավիթ Հարությունյան
- Չադրայով ման եկող չկա, հրապարակեք ցուցակները. Արմեն Մարտիրոսյան
- Խնդրում եմ, «ռեյտինգային» բառը մի օգտագործեք. Հարությունյանը՝ ընդդիմախոսներին
- Ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակելը արհեստական է. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը՝ ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային համակարգի մասին
- Յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված կլինի առանձին գույնով քվեաթերթիկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան