Յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսված կլինի առանձին գույնով քվեաթերթիկ
Ընտրական օրենսգրքի նոր նախագծով, որն այժմ շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում և քննարկման փուլում է, նախատեսվում է, որ ընտրություններին մասնակից յուրաքանչյուր կուսակցություն կունենա իր համար նախատեսված առանձին գույնով քվեաթերթիկ: Այսօր ԸՕ նոր նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ նորամուծությունը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Սա հնարավորություն է տալու ձայների հաշվարկի ժամանակ տեսնել, թե որ կուսակցությունն ինչքան քվե է հավաքել: Քվեաթերթիկների տրցակների հետ կապված որևէ խնդիր չի առաջանա», -նկատեց Հովհաննիսյանը:
Բացի այդ, ըստ պաշտոնյայի, նաև այնպես է արվելու, որ ընտրողն իր հետ քվեաթերթիկ չկարողանա դուրս բերել քվեախցից և հրապարակել, թե ինչպիսի ընտրություն է կատարել:
«Ընտրողն անթափանց ծրարի մեջ դրած դուրս է հանելու միայն քվեաթերթիկով ծրարը, դակելու է այն և նետելու է արկղը», -փոխանցեց Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան