Սպորտ 00:39 12/03/2016

Սերժ Սարգսյան. Ես այսօր չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է փոխարինել Լևոն Արոնյանին

Երեկ Մոսկվայում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման արարողութունը: Շուրջ 20 օրից պարզ կդառնա, թե ով կարող է ձեռնոց նետել շախմատի աշխարհի  գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին:  Լևոն Արոնյանի մասնակցությամբ մրցաշարի մեկնարկային պարտիայի առաջին քայլը կատարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում՝ լրագրողի հետ զրույցում  կիսվել է  մրցաշարի վերաբերյալ իր առաջին տպավորություններով:

«Ինչպես հայտնի է՝ մրցաշարը հովանավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սակայն մենք որոշեցինք, որ այս մրցաշարն անցկացվի Մոսկվայում, որտեղ շախմատի պրոպագանդայի համար ավելի լայն հնարավորություն կա, որովհետև այս մրցաշարը մեզ համար կարևոր է ոչ միայն այն առումով, որ Լևոն Արոնյանը կարղ է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ, այլև շախմատի պրոպագանդայի մեծ հնարավորություն է ընձեռում: Ես կարծում ե, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, Ֆիդեն, շատ մեծ ջանքեր են ներդրել, որպեսզի հոյակապ պայմաններ ստեղծեն հավակնորների համար:Կարծում եմ՝ իրոք փայլուն գործ են կատարել: Ես շախմատի մեկնաբան չեմ, սակայն շախմատի մեծ վարպետների կողմից կատարված առաջին քայլերը խոսում են այն մասին, որ մրցաշարը լինելու է շատ լարված, բոլորը շատ զգույշ են խաղում,որովհետև իսկապես շատ մեծ է պատասխանատվությունը և հնարավորություններն էլ են շատ մեծ»:

Խոսելով անձամբ իր ակնկալիքների մասին՝նախագահը շեշտել է. «Ակնհայտ է, որ իմ ցանկությունն այն է, որ Լևոն Արոնյանը հաղթի այս մրցաշարում և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: Դա միայն ցանկություն չէ, այլև օբյեկտիվ գնահատական է, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշարը և կարծում եմ, որ սա իր համար լավագույն հնարավորությունն է»:

Խոսելով մրցաշարի խորհրդանշական լինելու և ՀՀ անկախության 25 ամյակին նվիված լինելու մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ դա ավելի է մեծացնում Լևոն Արոնյանի պատասխանատվության չափը:

«Ընդհանրապես Լևոն Արոնյանին միշտ առանձնացրել է բնավորության շատ լավ մի գիծ՝դա պատասխանատվության մեծ զգացումն է: Մեր հավաքականը հասել է փայլուն հաջողությունների, և բնավ չնսեմացնելով հավաքականի մյուս անդամների դերը, պետք է նշել, որ Լևոնի վաստակն այդ գործում շատ մեծ է: Նա թիմի առաջնորդն է, և բոլորը նայում են, թե գլխավոր տախտակի վրա ով և ինչպես է մրցում: Դա անկասկած տրամադրում է մյուս խաղացողներին և նրանք իրենց խաղը կառուցում են նաև հաշվի առնելով առաջատարի ցուցաբերած արդյունքը: Լևոնի պատասխանատվությունը շատ մեծ է, և միգուցե դա նրան որոշ դեպքերում խանգարել է: Երեկ ես զրույց եմ ունեցել Լևոնի հետ, նշել եմ, որ անշուշտ մենք ցանկանում ենք, որ նա հաղթի, բայց նրա հնարավոր անհաջողությունը չի կարող նսեմացնել նրա վաստակը հայկական շախմատի զարգացման գործում, նա ազատ է իր ստեղծագործույան մեջ, շախմատը հենց ստեղծագործություն է»:

Անդրադառնալով  շախմատի Հայաստանի հավաքականի բնական սերնդափոխության և հավաքականում երիտասարդ շախմատիստների ներգրավման անհրաժեշտության մասին՝ նախագահը նշել է. «Պետք է ասեմ, որ այդ խնդիրն այս պահին շատ ակտուալ չէ, որովհետև թե՛ Գաբրիել Սարգսյանը և թե՛ Լևոն Արոնյանը դեռ բավականին երիտասարդ են, և առաջիկայում նրանց փոխարինելու հարց չկա, իսկ առաջատարներից շատ բան է կախված:

Այդուհանդերձ Վլադիմիր Հակոբյանը, ով ևս շատ մեծ վաստակ ունի հավաքականում, արդեն հասել է տարիքային մի սահմանագծի, երբ դժվար է բոլոր մրցաշարերում անընդհատ հաջողության հասնելը: Ընդհանրապես շախմատը բավականին երիտասարդացել է, այսպիսի բան դեռ երբեք չի եղել շախմատի պատմության մեջ, ինչը մեզ ստիպում է մտածել երիտասարդ շախմատիստների առաջխաղացման մասին: Իսկ այստեղ մեծ բարդություներ չկան, քանի որ հավաքականը ձևավորելիս մենք առաջնորդվում ենք հետևյալ չափանիշներով՝ ունես վարկանիշ, ունես որակ, ուրեմն պետք է լինես հավաքականում:

Մեկ բացառություն ունեք, որ հավաքականում 4-ին գումարած՝ ներգրավում ենք նաև Հայաստանի չեմպիոնին, բայց Հայաստանի առաջնությունն այսօր մի  այնպիսի մակարդակ ունի, որ չի զիջում շատ միջազգային մրցաշարերի, և այնտեղ հաղթելն էլ այդքան հեշտ չէ:

Մենք հավաքականը ձևավորում ենք օբյեկտիվ չափանիշներով, ինչը համոզում է հավաքականի անդամներին, որ այդ գործընթացը հիմնված է արդարության սկզբունքի վրա: Վերջին առաջնությունը ցույց տվեց, որ մենք ունենք արժանի փոխարինող: Իհարկե, չուզենալով վիրավորել որևէ մեկին, ես այսօր չեմ տեսնում որևէ մեկին ով կարող է փոխարիներ Լևոն Արոնյանին: Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ մեկ տարի հետո այդ փոխարինողը կարող է ի հայտ գալ: Մենք ունենք փայլուն երիտասարդներ, ովքեր բացի իրենց որակից պետք է շատ մեծ նվիրում ունենան: Այսօր շախմատը դարձել մի սպորտաձև կամ արվեստի մի տեսակ, ինչպես Ալյոխինն էր ասում,որը պահանջում է տաժանակիր աշխատանք: Այսօր մենք աշխարհում ունենք ամենաշատ թվով գրոսմայստերներ՝ բնակչության թվաքանակի հետ համեմատած: Ես համարում եմ, որ դա շատ լավ է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}