Հետազոտություն. Մեդիտացիան և բալետը մարդուն խելացի են դարձնում
Համարվում է, որ մարդն իմաստնանում է տարիքի հետ: «Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, Ֆլորիդայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության համաձայն, խելացի դառնալուն օգնում են մեդիտացիան ու բալետը:
Նշվում է, որ իմաստնության ու մեդիտացիայի միջև կապն այնքան էլ չի զարմացրել գիտնականներին: Բայց ահա այն, որ բալետի ու իմաստնության միջև կապ կա, դա նրանց զարմացրել է:
Գիտնականները նախատեսում են շարունակել իրենց ծրագիրը, նրանք պատրաստվում են ուշադրության կենտրոնում պահել նորեկներին ու այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ զբաղվում են բալետով:
Ի դեպ, ավելի վաղ Սիդնեյի համալսարանի մասնագետները նշել էին, որ պարերը նվազեցնում են սիրտանոթային հիվանդությունների պատճառով մահացության ռիսկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները