Ամերիկյան ընկերություններն առևտրական պայմանագրեր կկնքեն Կուբայի հետ
Ամերիկյան AT&T հեռահաղորդակցային ընկերությունը և Starwood Hotels & Resorts Worldwide հյուրանոցների ցանցը մտադիր են մի շարք առևտրական գործարքներ կնքել կուբացի գործընկերների հետ: Այս մասին գրում է 1prime.ru կայքը:
Գործարքները կկնքվեն Բարաք Օբամայի՝ Կուբա այցի նախօրեին: ԱՄՆ-ը սկսել է առևտրական կապեր հաստատել Կուբայի հետ ավելի քան 80 տարվա դիմակայությունից հետո: Դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումը և երկկողմ հարաբերությունների զարգացումը դառնալու է ԱՄՆ նախագահի այցի առանցքային թեման: Բացի այդ մարտի 17-ին ԱՄՆ կառավարությունը մտադիր է հայտարարել Կուբայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ չեղյալ համարելու մասին: