Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը հավակնում է «Նիկա»-ի
Ռուսաստանի կինեմատոգրաֆիկական արվեստի ակադեմիայի «Նիկա» ազգային կինոմրցանակաբաշխության գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված է վեց ռուսական ֆիլմ՝ Աննա Մելիքյանի «Սիրո մասին», Դմիտրի Մեսխիևի «Գումարտակը», Սերգեյ Մոկրիցկու «Ճակատամարտ Սևաստոպոլի համար», Ստանիսլավ Գովորուխինի «Հրաշալի դարաշրջանի ավարտը», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», Վասիլի Սիգարևի «Օզ երկիրը»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախապես ներկայացվել է 122 ժապավեն, նախորդ տարվանից ավելի շատ: «Նիկա»-ի ներկայացվել է 53 խաղարկային ֆիլմ: Փորձագետների խորհրդում ընդգրկված է 592 մարդ:
kinopoisk.ru-ի տեղեկացմամբ, «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում ներկայացված է Աննա Մելիքյան «Սիրիո մասին», Ստանիսլավ Գովորուխինի «Հրաշալի դարաշրջանի ավարտը», Ալեքսեյ Գերման-կրտսերի «Էլեկտրական ամպերի տակ», Վասիլի Սիգարևի «Օզ երկիրը» ֆիլմերը:
Մրցանակներ կտրվեն նաև «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարի հեղինակ» և այլ անվանակարգերում: «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են ֆիլմեր Էստոնիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Լիտվայից:
Մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 1-ին:
Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել, իսկ այս տարի «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ»-ը: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և ուրիշներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան