Սնոուդենը հայտարարել է ԱՄՆ վերադառնալու ցանկության մասին
ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ վերադառնալ: Գրում է «Գազետա.ռու»-ն:
Նա ավելացրել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունը՝ անկախ բնակվելու վայրից:
«Այն ինչ կատարվում է անձամբ ինձ հետ, տվյալ համատեքստում, և երկրի համատեքստում, այդքան էլ կարևոր չէ: Ես հաշտվել եմ դրա հետ: Երբեք չեմ ընտրել Ռուսաստանում գտնվելը, կգերադասեի իմ երկիր վերադառնալ»,-ասել է Սնոուդենը:
Նա հավելել է, որ սպասել է «ամենավատ արդյունքին»:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ Սնոուդենը հայտարարել է, թե կհամաձայնվի ԱՄՆ վերադառնալ այն դեպքում, եթե իշխանությունները կարողանան իր համար ապահովել արդար դատաքննության իրավունք: