Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել նախագահի հավանական թեկնածուների շարքում. ՀԺ
Նախկին ՕԵԿ նախագահ, նախկին ԱԽՔ, ներկայում նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել 2018-ի ՀՀ նախագահի հավանական թեկնածուների շարքում։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Այդ պաշտոնին նաև հավակնում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը 2018-ին թոշակի անցնելու պատճառով թողնելու է ՍԴ նախագահի աթոռը։ Արթուր Բաղդասարյանը, սակայն, գտնում է, որ իր շանսերն ավելի մեծ են, որովհետև երիտասարդ է։ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին շրջանում առավելությունը տալիս է երիտասարդությանը։... Ճիշտ է, քաղաքական այլ պաշտոնների դեպքում Բաղդասարյանին դժվար է երիտասարդ համարել, բայց «Անգլիական թագուհու» դերի համար նա բավական թարմ է»։
Թերթի տեղեկություններով, Բաղդասարյանը խոստացել է Սարգսյանին, որ ոչ մինչ 2017-ը, ոչ դրանից հետո իր ղեկավարած կուսակցությունն անակնկալներ չի մատուցի։ «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական մասի ղեկավար Է. Առաքելյանը երեկ այս առիթով «ՀԺ»-ի հետ զրույցում պնդել է, որ Ա. Բաղդասարյան-Ս. Սարգսյան հանդիպում առհասարակ չի եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան