Սաֆարյան. Պեսկովի հայտարարությունը ուղերձ էր Արևմուտքին. «Առավոտ»
«Առավոտ»-ում կարդում ենք. «ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջազգային միջնորդների» հայտարարությունը ուղերձ էր Արևմուտքին, Հայաստանին և Ադրբեջանին: Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ՝ Ռուսաստանը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ իրենք Մինսկի խմբի հետ են, ընդունում են Մինսկի խմբի մոտեցումները՝ հակամարտությունը պետք է լուծվի կողմերի միջոցով, կողմերի հանգուցալուծմամբ»:
«Ուզում են հանգստացնել Արևմուտքին, որ Ռուսաստանը սեպարատ քայլեր չի ձեռնարկում ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Այս հայտարարությունը հատկապես կապ ունի օրերս Թբիլիսիում Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկման հետ: Թերևս սա կարևոր է այն առումով, որ ցույց են տալիս, թե ՌԴ-ն չի խախտում պայմանավորվածությունները»,-թերթին ասել է Սաֆարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան