Հերթական գործարարն է հայտնվել ֆինանսական կրախի առջև. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, անցած շաբաթվանից զանգվածային կրճատումներ են ընթանում «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին պատկանող օբյեկտներում։
«Մասնավորապես, Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում և Արմաշի ալրաղացում։ Գրեթե 50 տոկոսով կրճատվել է աշխատակազմը, գործարարն ասել է, որ ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կապված է Հայաստան էժան ալյուրի ներկրման հետ, որը խնդիրներ է առաջացրել տեղական, ավելի բարձր գնով վաճառվող ալյուրարտադրողների համար։ Նա վերջերս թերթին տված հարցազրույցում աջակցություն էր հայտնել Սամվել Ալեքսանյանի գաղափարին, որ պետք է թույլ չտալ ՌԴ-ից էժան ալյուրի մուտքը Հայաստան, քանի որ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն՝ երկիրը «կկործանվի»»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են