Զարմանալի է այն իրարանցումը, որ երկրում եղավ նոր ավիաընկերության մուտքով. Շ. Պետրոսյան
Հայաստանը պարտադիր պետք է ունենա ազգային ավիափոխադրող, որին աջակցի կառավարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
«Կառավարությունը պետք է այդ բեռը վերցնի իր վրա, ոչ մի մասնավոր ընկերություն դա չի կարող անել, արդեն մի քանիսը եղել և սնանկացել են»,-հիշեցրեց նա:
Անդրադառնալով «Արմենիա» ավիաընկերության Հայաստան մուտքին, ասաց. «Զարմանալի է այն իրարանցումը, որ երկրում եղավ նոր ավիաընկերության մուտքով: Զարմանալի է, որովհետև կարծում եմ, գովազդային հնարք են անում, որով ուզում են գրավել իշխանություններին, ժողովրդին, բոլորին»:
Լրագրողների հարցին, թե հնարավոր է, նոր փոխադրողը դառնա ազգային, քաղավիացիայի նախկին պետն ասաց, որ եթե մասնավոր ընկերություն է, չի կարող ազգային փոխադրող լինել:
«Ես չեմ ընդունում, որ փոխադրողի անունը լինի երկրի անունը, չի կարող մի մասնավոր ընկերություն կրի «Արմենիա» անունը, եթե նա սնանկանա, կխայտառակի երկիրը»,-ասաց Շ. Պետրոսյանը:
Ըստ մասնագետի՝ Հայաստանը Վրաստանի, գուցեև Ուկրաինայի և Իրանի հետ պետք է ստեղծի բաց երկնքի քաղաքականության ալյանս:
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր. Հայաստանի քաղաքացին գոհ կլինի
- «Արմենիա»-ն ավիատոմսերի վաճառք է սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան