Ջիգարխանյանն այսօր դուրս կգրվի
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից:
«Այսօր նա դուրս կգրվի, վիճակը բավարար է»,- ասել են հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ դերասանը հոսպիտալացվել է մարտի 5-ին: «Նա պառկած է սրտի բաժանմունքում, սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում»,- պարզաբանել էին գիտահետազոտական ինստիտուտից:
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյան շարունակում է մնալ հիվանդանոցում
- Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում. թատրոնի մամուլի ծառայություն
- Բժիշկները Արմեն Ջիգարխանյանի վիճակը միջին ծանրության են գնահատում
- Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է