Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
Ռուսաստանյան թանգարանում պահվող Պալմիրայի արտեֆակտերի հավաքածուն կարող է օգտագործվել սիրիական հնագույն քաղաքի վերականգման համար, որի ազատագրումը սպասվում է մոտ օրերս. Կառավարական ուժերի գրոհող խմբերն արդեն մոտեցել են Պալմիրայի արևմտյան դարպասներին: Այս մասին գրում է theartnewspaper.ru կայքը:
Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ հնարավոր էր խուսափել Պալմիրայի՝ ԻՊ գրոհայինների կողմից ոչնչացումից, սակայն հիմա իրենք պատրաստ են վերականգնել հնագույն քաղաքը:
Արաբական աշխարհի մասնագետ Պիոտրովսկին, որն առաջին անգամ Սիրիա էր այցելել 70-ականներին, The Art Newspaper-ին ասել է, որ ամբողջ աշխարհի թանգարանները պատրաստվում են այն պահին, երբ հնարավոր կլինի վերականգնել Պալմիրան: Էրմիտաժն աշխատում է գործընկերների հետ համատեղ, այս փուլում լուսանկարներ և այլ արխիվային նյութեր են հավաքվում, որոնք պատկերում են քաղաքը տարբեր կողմերից:
Պիոտրովսկու նախաձեռնությունը չի սահամանափակվում միայն Պալմիրայով: Նա արդեն իր մտահոգությունն է հայտնել Աֆղանստանի, Իրաքի, Մալիի, Յեմենի մշակութային ժառանգությունների հետ կապված:
«Այսօր հանկարծակի ամբողջ մշակույթը հայտնվեց սպառնալիքի տակ»,-ավելի վաղ ասել էր Էրմիտաժի տնօրենը:
Հաջորդ ամիս Էրմիտաժը նախատեսում է Յեմենի օր՝ թեմատիկ ցուցադրություն, կինոցուցադրություն, դասախոսություններ, որպեսզի ուշադրություն հրավիրեն Յեմենի հուշարձանների վրա, որոնք ոչնչացվել են պայթյունների հետևանքով: Նախատեսվում է, որ ակցիային կմիանա ամբողջ աշխարհից 15 թանգարան, այդ թվում Լուվրը, Բրիտանական թանգարանը, Մետրոպոլիտեն թանգարանը:
Ապրիլին Էրմիտաժում բացվելու է ռուս լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Սիրիային: Լուսանկարների հետ միաժամանակ ներկայացվելու է Պալմիրայի վիրտուալ մոդելը, այդ թվում նաև Հաղթական կամարն ու Բելի տաճարը:
Միխայիլ Պիոտրովսկու կարծիքով, շատ թանգարաններ զգուշությամբ են վերաբերում Սիրիայի ժառանգությանը նվիրված ցուցադրություններին: Մեկ տեղից այլ տեղ արտեֆակտերի տեղափոխումը շարունակում է մնալ ցավալի թեմա:
«Մենք կարող էինք Սիրիային վերաբերող շատ արտեֆակտեր հավաքել և ներկայացնել ամբողջ աշխարհում, սակայն բոլորն անընդհատ խոսում են «կրկին ամեն ինչ գողացած նոր գաղութարարների մասին»»,- ասել է նա:
Էրմիտաժն այն քիչ թանգարաններից է, որտեղ կա հատուկ ցուցասրահ՝ նվիրված Պալմիրային: Բոլոր ցուցանուշները գտնվում են գերազանց վիճակում:
«Եթե դրանք ժամանակին չբերվեին Սանկտ Պետերբուրգ, դրանք արդեն գոյություն չէին ունենա»,- ասել է Էրմիտաժի տնօրենը:
Միխայիլ Պիոտրովսկու խոսքով, Սանկտ Պետերբուրգի թագավորական պալատը Երկրորդ աշխարհամարտից հետո վերականգնվել է ի շնորհիվ պահպանված լուսանկարների և այլ նյութերի: Սա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ Պալմիրան հնարավոր է նորից վերակառուցել:
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժում ծրագրում են ստեղծել ավերված Պալմիրայի 3D մոդելը
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
- ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը հռոմեական դարաշրջանի տաճար է պայթեցրել
- Նախարար. Այլոց մշակութային ժառանգության վնասումը պետք է վճռականորեն դատապարտվի
- Մշակութային տեռոր. Ո՞ր մշակութային հուշարձանները կարող է ոչնչացնել «Իսլամական պետությունը» (լուսանկարներ)
- ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան