Ռուբենսի ոչ այնքան հայտնի կտավը վաճառվում է
Ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի ոչ այնքան հայտնի աշխատանքը վճառվում է: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, «Լոտն ու նրա դուստրերը» կտավի վաճառքով զբաղվում է Christie's աճուրդային տունը: Ակնկալվում է, որ այն կվաճառվի ավելի քան 20 միլիոն ֆունտ ստերլինգով:
Կտավը ստեղծվել է 1613-14 թթ. Անտվերպենում: Մինչ այժմ այն չի ցուցադրվել:
В Christie's-ում հույս ունեն, որ նկարը նույնքան հաջողություն կունենա աճուրդում, ինչպես Ռուբենսի՝ ներկա պահին վերջին կտավը, որ վաճառվել է աճուրդում. 2002 թվականին նկարչի կտավներից մեկը վաճառվել էր 49,5 միլիոն ֆունտ ստերլինգով:
Նախքան վաճառելը, նկարը ցուցադրվելու է Նյու Յորքում: Աճուրդը կայանալու է Լոնդոնում հուլիսին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում