2016 թ-ի հունվար-փետրվարին արտերկրից փոխանցած գումարների ներհոսքը կազմել է 165 մլն դոլար
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, 2015 թ-ին ՀՀ ֆիզիկական անձանց՝ ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարները կազմել են 1, 623.6 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 2,123.6 մլն դոլարի դիմաց (նվազում 23.5 %-ով): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ընդ որում, այդ ստացված գումարների 46.3 %-ը կազմել են ռուսական ռուբլով փոխանցումները՝ 2015 թ-ին կազմելով 45.7 մլրդ ռուբլի, որը նախորդ տարվա 43.3 մլրդ ռուբլու նկատմամբ աճել է 5.7 %-ով:
Ազգային արժույթով արտահայտված՝ 2015 թ-ին ստացված գումարները կազմել են 776.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 881.9 մլրդ դրամի դիմաց, որը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ներհոսքի վերը նշված 23.5 % անկման համեմատ ավելի փոքր՝ 12.0 % նվազում:
2016 թ-ի հունվար-փետրվարին ներհոսքը կազմել է ընդամենը 165.0 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159.7 մլն դոլարի դիմաց: Դրամային արտահայտությամբ ստացված գումարները կազմել են 81.0 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 76.2 մլրդ դրամի դիմաց (6.3 % աճ):