Գրիպի պատճառով Ռուսաստանում կրկես չեն գնում
Ռուսաստանում կրկեսի տոմսերի վաճառքը գրիպի պատճառով նվազել է 30 տոկոսով: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները, վկայկոչելով Ռուսաստանի պետական կրկեսի ղեկավար Վադիմ Գագլոևի խոսքերը:
«Ես տոմսերի վաճառքի նվազում արձանագրել եմ հունվարի երկրորդ կեսին ու փետրվարի ընթացքում: Տոմսերի վաճառքի վրա մեծ ազդեցություն է թողել գրիպի համաճարակը»,-ասել է նա:
Նրա խոսքով, շատ են եղել տոմսերի վերադարձի դեպքեր, այս պարագայում էլ, նա համարում է, որ պատճառը ոչ թե ճգնաժամն է, այլ գրիպը:
Գագլոևը նշել է, որ այս պահին դժվարանում է ասել, թե ինչ ազդեցություն է ունեցել ճգնաժամը տոմսերի վաճառքի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում