Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, 125 մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ականապատված մեքենան պայթել է հենց քաղաքի կենտրոնում գտնվող ավտոբուսների կանգառում` երկու ավտոբուսի արանքում: Ուժեղ պայթյունի ձայնը լվել է Անկարայի տարբեր շրջաններում:
«Դեպքի վայրում զոհվել է 30 մարդ։ 4 քաղաքացի մահացել է հիվանդանոցներում։ Մենք ենթադրում ենք, որ դեպքի վայրում մահացածներից առնվազն մեկը կամ երկուսը մահապարտ-ահաբեկիչ են: Վիրավորներից 19-ի վիճակը ծանր է»,- ասել է Թուրքիայի առողջապահության նախարարը:
Թուրքիայի նախագահն ահաբեկչությունից հետո ուղերձով դիմել է թուրք ժողովրդին՝ նշելով, որ Թուրքիայի պատրաստակամությունն ահաբեկչության դեմ պայքարում ավելի է ուժեղանալու:
Թուրք ժողովրդին իրենց ցավակցությունն են հայտնել ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը՝ դատապարտելով Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը: