Գերմանիան Մերկելին փոխում է «Այլընտրանքով»
Նախօրեին Գերմանիայի երեք դաշնային հողերում կայացած տեղական ընտրությունների արդյունքները հուսադրող չեն իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միության» և անձամբ կանցլեր Անգելա Մերկելի համար: Այս մասին գրում է «Expert.ru»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` իշխող դաշինքը չի հանձնել տեղական ընտրությունների քննությունը: Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ը հաղթում է միայն Սաքսոնիա-Անհալթ դաշնային հողում կայացած ընտրություններում, այն պարագայում, երբ «Կանաչներ»-ը հաղթում են Բանդեն-Վյուրտեմբերգում, իսկ սոցիալ-դեմոկրատները` Ռեյնլանդ-Պֆալցում: Ավելին` երեք դաշնային հողերից և ոչ մեկում գործող կոալիցիաները չեն ստացել ձայների մեծամասնությունը, իսկ դա նշանակում է, որ պետք է որոնել նոր գործընկերների:
Սակայն, ըստ պարբերականի, «Սև կիրակի»-ի կողմից Անգելա Մերկելի համար բերած ամենամեծ ողբերգությունն այն է, որ այս ընտրություններում նշանակալի հաջողության է հասել ծայրահեղ աջ «Այլընտրանքներ Գերմանիայի համար» կուսակցությունը: Ռեյնլանդ-Պֆալցում կուսակցությունը ստացել է ձայների 11 տոկոսը, Բանդեն-Վյուրտեմբերգում` 12,5 տոկոսը, իսկ Սաքսոնիա-Անհալթում ընտրողների ձայների ռեկորդային 23 տոկոսը` միայն 7 տոկոսով զիջելով երկրում իշխող դաշինքին:
Նման արդյունքները, ըստ պարբերականի, նախևառաջ պայմանավորված են իրականացվող միգրացիոն քաղաքականությամբ: Մասնավորապես ծայրահեղ աջերի օգտին իրենց ընտրությունը ներգաղթյալների շուրջ ստեղծված իրավիճակով են պայմանավորել Սաքսոնիա-Անհալթում նրանց իրենց քվեն տված ընտրողների 56 տոկոսը:
Ի տարբերություն իշխանությունների` աջերը ունեն ներգաղթյալների խնդրի լուծման պարզ և հստակ տարբերակ` վռնդել բոլորին երկրից: Նրանք իհարկե չեն մանրամասնում, թե որտե՞ղ և ինչպե՞ս, սակայն բնակչությանը բավարար է անգամ այն, որ կուսակցությունը նման ցավոտ հարցում ունի կոշտ դիրքորոշում:
Ըստ «Expert.ru»-ի` մեծ մասամբ հօգուտ իրենց է նաև այն, որ տեղական օրենսդիր մարմիններ անցած և ոչ մի քաղաքական ուժ չի պատրաստվում համագործակցել «Այլընտրանքներ Գերմանիայի համար»-ի հետ:
Արդյունքում նրանք չեն ընդգրկվի իշխող կոալիցիաների մեջ և, պատասխանատվություն կրելու փոխարեն, կշարունակեն «քննադատել» իշխանություններին:
Ըստ պարբերականի` ստեղծված իրավիճակում Անգելա Մերկելի կողմից իշխանությունը կորցնելու հնարավորությունները գնալով ավելի իրական են դառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան