Ռուսական կողմի հետ բանակցություններն ընթանում են գազի գինը լրացուցիչ իջեցնելու ուղղությամբ. Լևոն Յոլյան
Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 165 դոլարը կգործի մինչև 2016թ-ի ապրիլի 1-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ հավելելով, որ ներկայումս ռուսական կողմի հետ բանակցություններն ընթանում գազի գինը լրացուցիչ իջեցնելու ուղղությամբ:
«Բանակցությունները ընթացքում են, համապատասխան աշխատանքներ այս ուղղությամբ տարվում են և ավարտից հետո կտեղեկացնենք հանրությանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ 2015 թ. Հայաստանի համար գազի գինը 1000 խ/մ դիմաց 189 դոլարից իջեցվել է մինչև 165 դոլար:
Հարցին, թե հնարավոր է՝ համաձայնագիր չկնքվի և ապրիլի 1-ից գազի դիմաց կրկին վճարենք 189 դոլար, Լևոն Յոլյանը պատասխանեց. «Չեմ կարծում»:
Իսկ թե ինչու են բանակցությունները ձգձգվում, նախարարն ասաց. «Աշխատանքային գործընթաց է, մոտակա ժամանակներս մենք ձեզ կտեղեկացնենք վերջնական լուծումների և պայմանավորվածությունների մասին»:
Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կառավարության նիստից հետո արված հայտարարությանը, թե ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման ընթացքում նախատեսվում էր նաև գազի սակագնի հետ կապված քննարկում, որպեսզի պահպանվի ներկայիս գինը՝ 165 դոլարը, իսկ լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուսական կողմը չհամաձայնի, Շավարշ Քոչարյանը պատասխանել էր՝ արդեն պատրաստի նախագիծը կա, որը համաձայնեցված է, և ենթադրվում է, որ պիտի ստորագրվի: Լևոն Յոլյանը պատասխանեց, որ ինքն այդ հայտարարությունից տեղյակ չէ և չի ցանկանում մեկնաբանել: Միայն ավելացրեց, որ այս այցի ժամանակ որևէ համաձայնագիր ստորագրելու հարց չի եղել, նախնական քննարկվում էին գազի գնի մաքսիմալ իջեցման հնարավոր տարբերակները:
«Ես ասում եմ այն, ինչ կա: Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, ուսական կողմից զգացել եմ բավականին դրական վերաբերմունք առողջ, բանակության դաշտում հարցը քննարկելու»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա