Մահացել է կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը
79 տարեկանում նախօրեին կյանքից հեռացել է ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը: ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Հովիկ Հախվերդյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:
Հովիկ Հախվերդյանը ծնվել է 1936 թվականին Երևանում: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1959-61թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստոդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, 1961-71թթ` հայկական հեռուստատեսությունում, 1971թ-ից` «Երևան» ստուդիայում` որպես ռեժիսոր:
Հեղինակած ֆիլմերից են` «Վարդան Աճեմյան» (1969թ., Մարատ Վարժապետյանի հետ), «Կեսդարյա տարեգրություն» (1970թ.), «Հայաստանի կամերային անսամբլը» (1971թ.), «Հակոբ Կոջոյան» (1973թ.), «Վասպուրական» (1973թ.), «Արագած» (1974թ.), «Բյուրեղապակի» (1974թ.), «Ավետիք Իսահակյան» (1975թ.), «Ճանապարհին» (1976թ.), «Գորանի» (1977թ.), «Սերոբի ծառը» (1978թ.), «Աշխատող ատոմ» (1978թ.), «Անձամբ պատասխանատու» (1979թ.), «Իմ Հայաստանը» (1980թ.), «Տարիներ, իմ տարիներ» (1981թ.), «Մրցույթ» (1983թ.), «Մատենադարան» (1983-98թթ, Կիմ Բախշիի հետ), «Աղաղակող քարերի երկիրը» (2001թ.), «Նարեկացի որոնելիս» (2009թ.) և այլն: 1988թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 2006թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում