Մահացել է Ֆելինիի ֆիլմերում նկարահանված դերասանը
Միլանի հիվանդոնցներից մեկում 90 տարեկանում մահացել է իտալացի դերասան Ռիկարդո Գարոնեն: Այս մասին հայտնում է Գազետա.ռու կայքը:
60 տարվա ընթացքում դերասանը նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմում: Նա աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Ֆեդերիկո Ֆելինի, Մարիո Մոնիչելլի, Լուիջի Ջամպա, Էտորե Սկոլա, Դամիանո Դամիանի, Նաննի Լոյ:
Գարոնեն հայտնի է «Քաղցր կյանք, Խարդախություն», «Վենետիկը, լուսինը և դու» ֆիլմերից:
Դերասանը նկարահանվել է նաև հեռուստատեսային նախագծերում, զբաղվել կրկնօրինակմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում