Սարի Թաղում դաժան ծեծկռտուքի հետևանքով երիտասարդներից մեկը մահացել է
Երեկ Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. գիշերը ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի ոլորաններում ծեծկռտուք է:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թիվ 47 դպրոցի մոտից իրենց մոտ են տեղափոխվել 17-ամյա Ա. Բաղդասարյանը՝ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ, 18-ամյա Սերգեյ Օ.-ն՝ «որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 18-ամյա Ռոբերտ Կ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 18-ամյա Սամվել Գ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Լևոն Բ.-ն՝ «գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Ժորա Ա.-ն՝ «ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք» ախտորոշմամբ:
Նույն օրը, ժամը 22.10-ին, Ա. Բաղդասարյանը հիվանդանում մահացել է:
Ըստ աղբյուրի, կատարվում է քննություն: