Բնապահպան. Աղբը տնից դուրս են հանում ու գետը նետում
Հայաստանում այն ամենը, ինչ ժողովուրդը տնից դուրս է բերում, նետվում է գետը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Եթե ուշադիր լինեք, գետերում մեծ քանակությամբ աղբ ու պլաստիկ շշեր կտեսնեք»,-ասաց բնապահպանը:
Նրա խոսքով, պատկան մարմիններին ու գետի մաքրության համար պատասխանատու կառույցներին մեղադրելուց առաջ, յուրաքանչյուրը պետք է քննի, թե ինքն ինչպես է իրեն պահում:
«Սա դարձել է շատ լուրջ խնդիր Հայաստանի համար, սրա շուրջ պետք է մտածել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին