ՀԱՖՆ-ին անհրաժեշտ է փոխարինող երաժիշտներ և ֆինանսական միջոցներ. Էդուարդ Թոփչյան
90-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն տաս տարուց ավելի է ղեկավարում է արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ այս բոլոր տարիների ընթացքում իր առաջնահերթ խնդիրն է եղել՝ հնարավորին չափ բարձրացնել նվագախմբի մակարդակը:
«Իմ միակ ձգտումն է, որ հասնել աշխարհի ամենալավ նվագախմբերի մակարդակին: Նվագախումբն անընդհատ բարձրանում է: Երանի երբեք այդ աճը չկանգնի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց անհրաժեշտ է փոխարինող երաժիշտներ, ֆինանսական միջոցներ:
Տարբեր տարիներ նվագախումբը ղեկավարել են շատ հայտնի դիրիժորներ, բայց ամենաերկարը՝ արդեն 16 տարի, ղեկավարում Է. Թոփչյանը:
«Կոնֆլիկտային մարդ չեմ, սկզբունքային մարդ եմ: Գուցե այդ սկզբունքայնությունը երբեմն բերում է կոնֆլիկտի: Ես աշխատում եմ բոլորի կարծիքը հաշվի առնել: Մասնագիտական դիրքն ինձ իրավունք չի տալիս երբեք որևէ մեկին չհարգել: Պահակի հետ խոսում եմ «դուք»-ով, իսկ նրանք ինձ հետ «դու»-ով, որովհետև իրենք ինձանից տարիքով են»,- ասաց Է.Թոփչյանը:
Նա նշեց, որ ինքն ամբողջ նվիրվածությամբ ծառայում է երաժշտությանը
Հարակից հրապարակումներ`
- Է. Թոփչյան. Անեկդոտի է նման, որ կարելի է օպերային թատրոնի կանոնադրությունը փոխել և որոշել, որ գլխավոր դիրիժոր պետք չի
- Էդուարդ Թոփչյանը ղեկավարելու է Մալագայի սիմֆոնիկ նվագախումբը
- Սիմֆոնիկ համերգ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ
- Մաեստրո Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Չինաստանի ամենանշանավոր նվագախմբերից մեկը
- Էդուարդ Թոփչյանը ղեկավարելու է ՀՊՖՆ-ի դեկտեմբերի 7-ի համերգը