«Գահերի խաղը» ֆիլմի դերասանները կոչ են անում օգնել փախստականներին
«Գահերի խաղը» ֆիլմի դերասանները նկարահանվել են տեսաուղերձում՝ կոչ անելով օգնել Մերձավոր Արևելքի փախստականներին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ նշելով, որ ուղերձը տեղադրված է Փրկության միջազգային կենտրոնի (IRC) YouTube-յան էջում:
Դերասանները խնդրել են իրենց երկրպագուներին նյութական օգնություն ցուցաբերել՝ նվիրատվությունն ուղարկել IRC հիմնադրամ:
«Սա գեղարվեստական կամ ֆանտաստիկ գրականություն չէ: Ամբողջ աշխարհում վաթսուն միլիոն մարդ ստիպված է լքել իր տունը»,- ասել է Դոբի Օպարեյը (Արեո Խոտահ):
Տեսահոլովակում նկարահանվել են Լինա Հիդին (Սերսեյա Լաննիսթեր), Սոֆի Թերները (Սանսա Ստարոկ), Մեյսի Ուիլյամսը (Արյա Ստարկ), Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն (Ջեյմե Լաննիսթեր), Ջոն Բրեդլին (Սեմվել Թարլին), Լիամ Կաննինգեմը (Դավոս Սիվորտ):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան