ՀՀ ԱԳՆ դատապարտում է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչությունը:
«Մենք դատապարտում ենք Անկարայում տեղի ունեցած պայթյունը: Ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- Թվիթեթրի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, 125 մարդ վիրավորվել է: Վիրավորներից 19-ի վիճակը ծանր է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան