ՀԾԿՀ-ն վիզն է ծռում Բիբինի առաջ. Նիկոլ Փաշինյան
Այս տարածաշրջանում Հայաստանը ամենաթանկ գինն է վճարում էլեկտրաէներգիայի համար. այսօր Հայաստանում 70 տոկոսով ավելի թանկ են վճարում էլեկտրաէներգիայի համար: Այդ մասին այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Վրաստանի բնակիչները 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար վճարում է 28.6 դրամ, ապա հայաստանցիները՝ 7.7 դրամ, այսինքն՝ շուրջ 70 տոկոսով ավելի թանկ», -հայտարարեց Փաշինյանը:
Վկայակոչելով միջազգային աուդիտի տվյալները, ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառողները ամենապարտաճանաչն են, և վարձավճարի հավաքագրումը հասնում է 94 տոկոսի: Ըստ պատգամավորի, նման ցուցանիշ ԱՊՀ ոչ մի երկրում չկա:
««ԻնտերՌաո»-ն, ի դեմս տխրահռչակ Բիբինի, չի վճարել մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին ու մեր փողերը հավաքել է ու ալարել է մեր սեփականայթյուն հանդիսացող ընկերություններին վճարի: Ու սրանից հետո Բիբին կոչված երևույթը եկել մեր դուռը կտրել, ըստ էության շանտաժ է արել՝ ասելով, եթե դուք երեք տարվա մեջ էլէներգիայի գինը չբաչրձրացնեք, ձեր էներգետիկ համակարգը կրախի կենթարկվի: Այսքանից հետո էլ ՀԾԿՀ-ն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞, այսքան չթանկացեք, այնքան թանկացնե՞ք, մի հատ էլ վիզ է ծռում: Ռուս-ամերիկյան դավադրություն է՝ էներգետիկ համակարգը սնանկացնելու համար, հետո էլ ասում եք՝ չքաղաքականացնել », -հայտարարեց Փաշինյանը:
Նրա ներկայացմամբ, անցած տարվա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման արդյունքում ՀԷՑ-ը ամենամեղմ հաշվարկներով ստացել է 10-13 մլրդ դրամի հավելյալ հասույթ:
«Հիմա էս հասույթից ինչքանն է տվել պարտքատերերին՝ ատոմակայանին ու Երևան ՋԷԿ-ին, իհարկե, քիչ տոկոսը, և ֆինանսական ճեղքվածքը մնում է: Բաղրամյան պողոտայի հայտնի իրադարձություններից հետո իշխանություններն այդքան դուխ չունեն, որ գան, ասեն, որ էլի կա ֆինանսական ճեղքվածք, ու դրա համար նորից վարկ են վերցրել՝ 30 մլն դոլար:
Ես կասկած չունեմ, որ այս մեքենայությունների արդյունքում այս վարկոը նույնպես կհայտնվի կոռումպացված չինովնիկների գրպաններում: Եթե այս գործի մեջ հայտնված ակտորները հետևություն չանեն ու էներգետիկ համակարգի կործանմանը վերջ չտան, ապա հայ ժողովուրդը մի օր ստիպված է լինելու դնել Հրազդանի ՋԷԿ-ի, Որոտանի ՀԷԿ-ի, նույն ՀԷՑ-ի ազգայնացման հարցը», -հայկտարարեց Փաշինյանը: