Սուրենյան. Հայաստանին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում
Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց վաղվանից ետ կնահանջի: Այս մասին հայտնեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, նրանք մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: Օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում նույնիսկ ձյուն կտեղա»,-ասաց նա:
Նրա խոսքով, մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձանա +10-ից: