Անկարայում ահաբեկչությունից հետո արգելափակել են Facebook և Twitter սոցիալական ցանցերը
Անկարայի դատարանը արգելափակել է Facebook և Twitter սոցիալական ցանցերին հասանելիությունը՝ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո: Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչպես նշվում է, պաշտոնական բացատարության համաձայն, սոցիալական ցանցերն արգելափակվել են ահաբեկչության վայրից լուսանկարներ և վիդեոհոլովակներ չտարածելու նպատակով:
Նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 34-ի, մոտ 125 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Թուրքիայի ուժային կառույցների անանուն աղբյուրները չեն բացառել, որ ահաբեկչության պատասխանատուն կարող է լինել Քրդական բանվորական կուսակցությունը: Այս պահին ահաբեկչության համար որևէ մեկը պաշտոնապես պատասխանատվություն չի ստանձնել: