Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը չի հաստատվել
Ամանորին ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով ձերբակալված, այնուհետև կալանավորված Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը գործը հսկող դատախազը չի հաստատել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ըստ աղբյուրի, Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:
Նաև տեղեկացնում են, որ դատախազությունը վերացրել է նաև Սաֆարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշումը գործը կարճելու մասին:
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը Սաֆարյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ բողոքի հիման վրա նյութեր էր նախապատրաստել ու պարզել, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան