Զուրաբյանը լուծում չի համարում ընտրացուցակների վերաբերյալ նոր ԸՕ-ով ընձեռվող հնարավորությունը
Հայ Ազգային կոնգրեսը լուծում չի համարում Ընտրական նոր օրենսգրքով տրվող այն հնարավորությանը, որի համաձայն շահագրգիռ անձինք կամ կազմակերպությունները կարող են սեփական ջանքերով ուսումնասիրել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Խոսքն այն մասին է, որ ցուցակները բոլորը հրապարակվեն ու ամբողջ հանրությանը հնարավորություն տրվի ստուգել դրանք՝ քվեարկե՞լ են, չե՞ն քվեարկել, տվյալները կե՞ղծ են, կեղծ չե՞ն: Դա արդեն լրիվ այլ գործընթաց կլինի ու դա կապահովի համազգային վերահսկողություն», -հավելեց Զուրաբյանը:
Նշենք, որ Ընտրական նոր օրենսգրքի հեղինակները ընդունելի չեն համարում ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ ընդդիմության առաջարկները՝ պատճառաբանելով, որ միջազգայնորեն դա ընդունված չէ և միջազգային փաստաթղթերով դա համարվում է անձի գաղտնիության իրավունքի խախտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին