Իրավախախտում Հավուց թառի վանական համալիրի տարածքում
Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում ընդգրկված Հավուց Թառի վանական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հարավ` բլրի լանջին, 2015թ. աշնանը պեղված մատուռի կիսակլոր շարվածքը քանդված է և պատի մեջ անցք է բացված: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Շարվածքի արձանագրությունները, խաչաքանդակներով քարերը ջարդված չեն, թեպետ տեղափոխվել են մի փոքր հեռու: Ըստ ամենայնի, կատարվածը գանձագողություն է: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առիթով կդիմի ոստիկանություն:
Հ. Գ. Հավուց Թառի վանական համալիրը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում