ՀՀ-ԵՄ հարաբերություններում Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է. Սերժ Սարգսյան
Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Ի պատիվ պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի անունից տրված պաշտոնական ճաշի ժամանակ իր բաժակաճառում ասել է Հայաստանի նախագահը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Պարբերական դարձած բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են տալիս ուրվագծել համագործակցության նոր հնարավորություններ: Ասածիս վառ վկայությունն իմ այս այցն է, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսական համագործակցությունը՝ հիմնվելով առկա ներուժի վրա: Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական գործուն երկխոսությունից մինչև համագործակցություն կրթության և մշակույթի բնագավառներում: Սերտորեն փոխգործակցում ենք ռազմական ոլորտում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանն հետապնդում է միջազգայնորեն ընդունված օրենքների հիման վրա բոլոր հարցերի խաղաղ կարգավորման սկզբունքը. Պ.Պավլոպուլոս
- Աթենքում կայացել են հայ-հունական բարձր մակարդակի բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան