Հրազդանում արդեն երեք առաջադրված թեկնածու կա
Ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումները երեկ սկսել են: Այսօր ժամը 18:00-ի դրությամբ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում 3 առաջադրված կա:
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, քաղաքապետի պաշտոնի համար Քաղաքացիական պայմանգիր կուսակցությունն առաջադրել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
ՀՀԿ-ն առաջադրել է գործող համայնքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը: Ինքնաառաջադրվել է անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:
Առաջադրումների ժամկետը կավարտվի մարտի 18-ին ժամը 18-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք համայնքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին