ԱՄՆ զինվորականների մեծամասնությունը նախագահի պաշտոնում կնախընտրեին տեսնել Թրամփին կամ Սանդերսին
Ամերիկացի զինվորականների մեծամասնությունը երկրի նախագահի պաշտոնում կնախընտրեին տեսնել Դոնալդ Թրամփին կամ դեմոկրատ Բերնի Սանդերսին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխացմամբ` այս մասին են վկայում «Military Times» պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Անցյալ կիրակի ավարտված հարցման արդյունքներով` հարցված զինվորականների 27 տոկոսը կքվեարկեին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի օգտին: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բերնի Սանդերսի օգտին կքվեարկեին հարցվածների 22 տոկոսը:
Նշենք, որ մարտի 9-14-ը անցկացված հարցմանը մասնակցել է 931 զինվորական, որոնցից 64 տոկոսը շարքայիններ են և սերժանտներ, իսկ մնացած հատվածը` սպաներ:
Ֆլորիդայից սենատոր Մարկ Ռուբիոն ստացել է ձայների 9 տոկոսը, հանրապետական Թեդ Կրուզը` 17 տոկոսը, իսկ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ընդամենը 11 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան