Շփման գծում լարվածության աճ չի գրանցվել. Քաղաքագետ
Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են հանդես գալ միասնական ճակատով, մինչդեռ այլ հարցերում, այդ թվում նաև սիրիական, հնարավոր է Ադրբեջանի նախագահն այլ նախասիրություններ ունենա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Նա նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը շարունակում է պահպանվել, բայց ինտենսիվության աճ չի արձանագրվում:
Մարգարովի խոսքով, Ադրբեջանը շարունակում է հանդես գալ որպես կողմ, որն ունի լուրջ ճնշումներ հենց երկրի ներսում՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակով, մյուս կողմից Ադրբեջանը փորձում է օժանդակության ցուցաբերել Թուրքիային: