Հասարակություն 19:38 15/03/2016 Աշխարհում

Մոռացված կայսրություն. BBC-ի անդրադարձը Անիին

 Ջոզեֆ Ֆլահերթին (Joseph Flaherty) այսօր «Բի Բի Սի»-ում բավական լայնածավալ հոդվածով անդրադարձել է Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիին։  Հեղինակի մոտեցումը հայկական Անիին ու նկարագրությունը՝ հանձնում ենք ընթերցողի դատին։ 

«Անի քաղաքը, դարեր շարունակ լինելով տարբեր թագավորությունների և կայսրությունների տիրապետության տակ՝ Բյուզանդիայից մինչև Օսմանյան կայսրություն, միջնադարյան Հայաստանի Բագրատունյաց տոհմի օրոք եղել է մշակույթային և տնտեսական հանգույց: Այսօր այն ուրվականների քաղաք է՝ Թուրքիայի հյուսիս-արևելյան հեռավոր սարահարթում՝ Կարսից 45կմ հեռավորության վրա: Ավերակների միջով քայլելիս, լսելի է միայն քամու ձայնն այն կիճում, որը նշում է Թուրքիայի և Հայաստանի սահմանը:

Անի քաղաքի այցելուների առջև բացվում է 3 դարեր և 5 կայսրություններ (Բագրատունյաց հայերի, բյուզանդացիների, սելջուկ թուրքերի, վրացիների և օսմանյանների) ընդգրկող ավերակների տեսարանը: 1877-87թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը պարտության մատնվեց, Անիի սարահարթը զիջեց Ռուսաստանին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյանները պայքարում էին հետ վերադարձնել հյուսիս-արևելյան Անատոլիան և չնայած, որ նրանց հաջողվել էր ետ գրավել Անին ու նրա շրջակա տարածքները, վերջինս հանձնվեց նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը: Վերջին անգամ, սկզբնավորվող Թուրքիայի Հանրապետությունը գրավել է Անին 1920թ. Թուրքիայի անկախացման համար մղվող պատերազմի ժամանակ:

Ախուրյան գետի հին կամրջի փլատակները, կարծես բնական սահման են ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների միջև: Երկու երկրները երկար ժամանակ համաձայնության չեն գալիս Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայրության կողմից իրագործված հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ: Թուրքիան 1993թ. պաշտոնապես փակեց իր սահմանը Հայաստանի հետ ի պատասխան Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև եղած տարածքային անհամաձայնությունների:

Չնայած, որ թուրք-հայկական լարվածություն առանցքային է Անիի վերաբերյալ քննարկումների համար, հնէաբանների և ակտիվիստների կողմից ջանքեր են գործադրվում փրկելու քաղաքի ավերակները մշակութային նպատակներով:  Պատմաբանները երկար ժամանակ բարձրացրել են Անիի՝ որպես մոռացված մինջնադարյան խաչմերուկի կարևորության հարցը, և արդյունքում Անին հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում: Հաջողության և մանրակրկիտ վերականգնողական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի կանխել ժամանակի ավերիչ սլացքը:

Ըստ գիտնականների, Անին իր ծաղկման գագաթնակետին հասել է 11-րդ դարում, երբ քաղաքի բնակչությունը կազմում էր 100.000 մարդ: Գեղարվեստական վերարտադրությունները, հիմնված հնագիտական պեղումների արդյունքների վրա, ցույց են տալիս, որ քաղաքը եղել է աղմկոտ միջնադարյան կենտրոն՝ լի անթիվ տներով, արհեստանոցներով և տպավորիչ եկեղեցիներով:

Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիում, հայ իշխաններն ու վաճառականները կառուցել են բազմաթիվ պաշտանմունքի վայրեր՝ ստեղծված ժամանակի լավագույն ճարտարապետական և գեղարվեստական մտքերի կողմից: Չնայած, որ քաղաքի մականունը ակնհայտ չափազանցություն է, սակայն հնէաբանները մինչև այսօր հայտնաբերել են ավելի քան 40 եկեղեցի, մատուռ և դամբարան:
Քաղաքում վեր է խոյանում Անիի Մայր Տաճարը: Չնայած, տաճարի գմբեթը փլուզվել է 1319թ. երկրաշարժից, և մի քանի դարեր անց մեկ այլ երկրաշարժ կործանել է հյուսիս-արևմտյան անկյունը, այն դեռևս պահպանում է իր նախնական չափերը: Տաճարը կառուցվել է 1001թ. Գագիկ Ա արքայի օրոք, երբ Անիի հարստությունն ու բնակչության թիվը հասել էին առավելագույնին: Տաճարը նախագծել է հայ հռչակավոր ճարտարապետ Տրդատը, ով նաև օգնել է վերականգնել Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը:

Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու միայն մի մասն է պահպանվել, մինչդեռ իր կառուցման ժամանակ, եկեղեցին ճարտարապետական գլուխգործոց էր: Այն բաղկացած էր 19 կամարներից և գմբեթից՝ կառուցված տեղական կարմրավուն բազալտից:

Եկեղեցին կառուցվել է Սուրբ խաչի մասունքի վրա: Ըստ արձանագրության, Աբլղարիբ Պահլավունի իշխանը մասունքը ձեռք է բերել Կոստանդնուպոլսում Բյուզանդական դատարան այցի ժամանակ:
Ենթադրվում է, որ Անիի մյուս՝ Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի վերջում: Պատկանում է բազմաբսիդ եկեղեցիների տիպին: 1900թ. Եկեղեցու հյուսիսային կողմում հայտնաբերվել է դամբարան, որտեղ հավանաբար գտնվում են Բագրատունյաց Հայաստանի իշխան Գրիգոր Պահլավունու և նրա տոհմի մասունքները: Դժբախտաբար, իշխանի գերեզմանն, ինչպես Անիի այլ շինություններ, նույնպես թալանվել է 1990-ականներին:

Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցու կողքին կան ժայռափոր քարանձավներ, որոնք ըստ գիտնականների հնարավոր է ունեն ավելի վաղ ծագում: Քարանձավները շատ հաճախ անվանում են Անիի «ստորգետնյա քաղաք»: Հավանական է, որ դրանք օգտագործվել են որպես դամբարաններ և եկեղեցիներ: 20-րդ դարի սկզբում այս քարանձավներից շատերն օգտագործվում էին որպես կացարաններ:

Սուրբ Գրիգորի կամ Տիգրան Հոնենց եկեղեցին զգոն կանգնած է Հայաստանն ու Թուրքիան բաժանող կիրճի վերևում: Եկեղեցին կառուցվել է հարուստ վաճառական Տիգրան Հոնենցի պատվերով և ավարտին է հասցվել 1215թ., երբ տիրապետող Վրաց թագավորությունն Անին հանձնել է Զաքարյան իշխաններին որպես ընծա: Ձմռանը եկեղեցին միայնակ նայում է հայկական անվերջ ձյունածած «տափաստանին»:

Տիգրան Հոնենց եկեղեցին Անիի առավել պահպանված կառույցներից է՝ զարդարված Քրիստոսի և Սբ. Գրիգոր Լուսավորչի կյանքի տեսարանները պատկերող որմնանկարներով:

Սելջուկյան կայսրությունը 1000-ականներին կառավարում էր այսօրվա հարավ-արևելյան Թուրքիայի և Հայաստանի մեծ մասը: Այնուամենայնիվ, սելջուկները 1072թ. Անիի կառավարությունը հանձնեցին Քրդական ծագում ունեցող Շադդադյան տոհմին: Նրանք իրենց հերթին իրենց հետքը թողեցին Անի քաղաքում՝ ժայռի ծայրին կառուցելով Մանուչեի մզկիթը:

Մանուչեի մզկիթի կառուցման նախնական նպատատակը դեռևս վիճելի է Թուքիայի և Հայաստանի համար: Ոմանք պնդում են, որ այն ծառայել է որպես պալատ Բագրատունյաց իշխանների համար և հետո միայն վերափոխվել է մզկիթի:

Ոմանց կարծիքով էլ այն ի սկզբանե կառուցվել է որպես մզկիթ և եղել է Անատոլիայում առաջին թուրքական մզկիթը: 1906-1918թթ. մզկիթը ծառայել է որպես թանգարան, որտեղ ցուցադրվել են ռուս հնէաբան Նիկոլաս Մարի պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշները: Անկախ կառուցման նպատակից՝ մզկիթի չորս լուսամուտներից բացվում է հիանալի տեսարան դեպի գետն ու կիրճի մյուս կողմը:

Անիի պարիսպներն այժմ թվում է, թե ուր որ է կքանդվեն, սակայն 10-րդ դարում նրանք արտակարգ պաշտպանություն էին ապահովում: Բագրատյան իշխաններն այն կառուցել էին, որպեսզի ամրապնդեին իրենց նոր մայրաքաղաքը: Դարերի ընթացքում այդ պարիսպներն են, որ պաշտպանել են քաղաքի բնակիչներին պաշարումներից: Պարիսպներն ականատես են եղել տարբեր արյունալի ընդհարումների Բագրատունիների և բյուզանդացիների, ինչպես նաև բյուզանդացիների և սելջուկների միջև:

Չնայած Անին շատ պատերազմներ և կործանումներ է տեսել, սակայն քաղաքի ավերակները նաև ներկայացնում են պատմության այն ժամանակահատվածները, երբ Անին մշակույթների, կրոնների և գեղարվեստական մոտիվների փոխազդեցության կենտրոն էր»:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
«Հեզբոլլահ» շարժումը խոստացել է պատասխան հարված տալ Իսրայելին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կպատասխանի Իսրայելին՝ Լիբանանում կապի սարքերը խափանելու համար, ասել է շարժման գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր էջում գրել է․ «Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։ Ես խնդրանք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Սերգեյ Կոպիրկինն ու Ժաննա Անդրեասյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր գլխավորած պատվիրակության հետ  այսօր ՀՀ ԿԳՄՍՆ է այցելել է, հանդիպել է Ժաննա...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՀՀ-ում կբացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն
 Երևանում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․Ֆիդան
 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հարցերին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զատուլին. Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լիբանանում տեղի ունեցած միջադեպերից հետո Թուրքիայի ՊՆ-ն ստուգում է կապի համակարգերի անվտանգությունը
Լիբանանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր կապի համակարգերի անվտանգության լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը անվանել է հարձակում երկրի վրա։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է կատարվում Արցախում
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած լայնածավալ պատերազմից  ու Արցախի ամբողջական հայաթափումից և բռնազավթումից անցել է մեկ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: ԱՆ-ից հայտնում են, որ խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրայր Թովմասյանի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին վստահեցրեց՝ տեղդ ազատ է.168.am
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր...
Աղբյուր` Panorama.am
16:31
«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ հայկական հողում, հայ չի ապրում։ Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, մեկօրյա արյունալի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Լիբանանում կապի միջոցների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի
Չորեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում կապի սարքավորումների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը հասել է 608-ի։...
Աղբյուր` Panorama.am
16:15
Հայ դատի գրասենյակ. Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը տարածել է  հայտարարություն. Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
15:58
Մեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան
«Արցախի էջը վերաբացելու կարիք չկա, այն փակված չէ, ինչքան էլ հայ ազգի թշնամիները սահմանի այն և այս կողմում փորձեն այդ էջը փակել»,-...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե,...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հանրային ռադիոյում արդեն կարելի է կողմնորոշվել են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով
«Արցախի հայաթափման տարելիցի առիթով հրաշալի նվեր»
Աղբյուր` Panorama.am
15:36
Իշխանությունների նպատակն է ջարդել արցախցիներին, ցանկացած պայքար, որը ուղղված կլինել մեր արժանապատվության վերականգնմանը. Տիգրան Աբրահամյան
«Ասել, որ այս իշխանությունն ինչ-որ բանից ամաչում է, հատկապես հայրենիքի նկատմամբ գործադրած իր հանցագործություններից, բնականաբար մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ազնավուրի առաջին բեմական զգեստը ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում
Բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
14:59
Հայրենիքից զրկված լինելով՝ արցախցիները մեզ կամք են սովորեցնում և հաղթանակի տեսիլք փոխանցում. Բագրատ Սրբազան
«Սեպտեմբերի 19-ը մեր մեծագույն ողբերգություններից մեկն է, որովհետև պետության գոյության պայմաններում դու պետություն ու հայրենիք ես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}