Բեռլինում ընթացքի ժամանակ ավտոմեքենա է պայթել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Շարլոտենբուրգ շրջանում այսօր` մարտի 15-ին ընթացքի ժամանակ ավտոմեքենա է պայթել: Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ` ոստիկանության աշխատակիցները չեն բացառել, որ ինչ-որ բան պայթել է այդ մեքենային զուգահեռ ընթացող ավտոմեքենայի վրա:
Պայթած ավտոմեքենայի վարորդը մահացել է: Նախնական տվյալներով` միջադեպի պատճառը պայթուցիկն է եղել:
Դեպքի վայրը ներկայումս շրջափակված է: Բեռլինի ոստիկանությունը Թվիթերի միջոցով դիմել է դեպքի վայրի հարակից շենքերի բնակիչներին` նրանց խնդրելով փակել լուսամուտները և դուրս չգալ փողոց: