Գորիսի նախկին քաղաքապետը մի քանի անգամ հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով տևական ժամանակ լարված հարաբերություններ ուներ Սյունիքի մարզպետի հետ, հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին:
«Հանրահայտ է, որ հակամարտություն է եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ մոտավորպաես 25 տարի: Ավելին ասեմ, որ սրանից 2-3 տարի առաջ դա ավելի խորացավ, նույնիսկ դատական գործընթացներ սկսվեցին»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Հարությունյանը:
Նրա խոսքով, դեռ նախորդ տարվա դելտեմբեր ամսին իրեն զանգահարել է Խաչատրյանի ներկայացուցիչը և առաջարկել վերջ դնել դատական հակամարտությանը:
«Այդպես էլ եղավ, մենք էլ հանդիպեցինք, 117 տարի զրույց չէին ունեցել»,-ասաց նախկին քաղաքապետը, ավելացնելով, որ Խաչատրյանի հետ «ոչ հեշտ» հանդիպումներ եղել են նաև այս տարվա հունվարին ու փետրվարին:
«Բարեբախտաբար մենք չտրվեցիքն էմոցիաներին, և շատ լուրջ խոսակցություններ եղան, նաև հասկացողություն, որ ես ոչ միայն իրավունք ունեմ, այլ կարող եմ գործունեություն ծավալել հոգևոր-մշակութային ոլորտում, ես ասացի ծրագրեր ունեմ»,-ասաց Հարությունյանը, ավելացնելով, թե հստակ չի կարող ասել, թե հետագա ինչ ընթացք կունենան այդ ծրագրերը:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի նախկին քաղաքապետը մտադիր է Սյունիք վերադառնալ
- Գորիսի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը
- Գորիսի նախկին քաղաքապետի չարաշահումների մասին
- Գորիսի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
- Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետին՝ պահանջելով 1.5 մլն դրամ
- Գորիսի նախկին քաղաքապետը պնդում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում
- Գորիսի նախկին քաղաքապետը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրանի քաջագործությունների և նրա «գժի թղթի» մասին