Զարուհի Փոստանջյանի առաջին օրենսդրական նախագիծը, որը հավանել են բոլորը
Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ ամբիոնին մոտեցավ ժպիտով և ոգևորված ներկայացրեց նախագիծը, որն իր խոսքով, բոլոր խմբակցությունների հավանությանն է արժանացել:
«Հարգելի գործընկերներ, այս ինը տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, սա առաջին օրինագիծն է իմ կողմից հեղինակած, որը կարծում եմ Ազգային ժողովի կողմից կընդունվի: Ես չէի պատկերացնում, որ իմ կողմից առաջին հեղինակած օրենքը, որը կընդունվի, կվերաբերվեր ԱԺ կարգազանց պատգամավորներին: Կարծում էի ավելի լուրջ դերակատարություն պետք է ունենամ ԱԺ-ում», -ներկայացրեց Փոստանջյանը:
Նրաներկայացրած օրիանգծով առաջարկվում է օրինազանց համարել գործընկերոջ փոխարեն քվեարկած պատգամավորին:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը նկատեց, որ այս օրը պետք է համարել պատմական օր, քանի որ «վերջապես կընդունվի տիկին Փոստանջյանի նախագծերից մեկը»: Նաև կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:
«Հուսով եմ՝ վերջինը չի լինի», -ժպտալով հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Տիկին Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը քվեարկության կդրվի վաղվա նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան