Քաղաքական 18:44 15/03/2016

Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան մանր խորամանկություններին. Զուրաբյան

Իշխանությունների գործողությունները դեռևս որևէ կերպ չեն հաստատում իրենց այն պնդումները, թե պատրաստ են ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցել Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ: Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Հասկանալով, որ Ընտրական օրենսգիրքը կարևորագույն փաստաթուղթ է, որի հիմնական դրույթները պետք է ընդունվեն ո՛չ թե իշխող կուսակցության թելադրանքով՝ Ազգային Ժողովում իր մեծամասնությունը օգտագործելով, այլ պետք է լինեն երկրի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև փոխահամաձայնեցված փաստաթուղթ, իշխանությունները պարտավոր էին ստեղծել քաղաքական երկխոսության ձևաչափ, որը, մինչև հարցի ֆորմալ քննարկումը հանրային լսումներում և Ազգային ժողովի լիագումար նիստում, պետք է լուծեր հասարակական կոնսենսուսի գալու խնդիրը:

Հակառակ դրան, իշխանությունները, նախ, հանրությունից գաղտնի պատրաստել և դեռ հունվարի 15-ին Վենետիկի հանձանժողով էին ուղարկել մի նախագիծ, հույս ունենալով, որ, ինչպես միշտ, սկզբից կստանան այդ հանձնաժողովի հավանությունը, ինչի շնորհիվ ստիպված չեն լինի լուրջ բանակցությունների մեջ մտնել ընդդիմության հետ՝ հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի նախօրոք տված եզրակացությանը: Բարեբախտաբար, այս անգամ նրանք չկարողացան Վենետիկի հանձանժողովին օգագործել որպես գործիք՝ ընդդիմության պահանջները մերժելու համար:
Երկրորդ՝ շրջանառության մեջ դրված նախագիծը հաշվի չի առել ո՛չ ընդդիմության բազմամյա պահանջները, ո՛չ էլ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հանձնարարականները:

Երրորդ՝ ներկայացված նախագիծում սահմանափակվել են ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունները՝ գործող օրենսգրքի համեմատ, հույս ունենալով, որ ընդդիմությունը պայքար կսկսի կորցրած դիրքերի համար, մի կողմ թողնելով պայքարը իր հիմնական պահանջների համար:

Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան այս մանր խորամանկություններին, որոնց ճղճիմությունը ակնհայտ է ե՛ւ մեր հասարակության ե՛ւ միջազգային հանրության համար: Քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը հաջողվել է, ըստ էության, ձևավորել պահանջների միասնական պլատֆորմ:

Ընտրական գործընթացի վերաբերյալ ժողովրդի վստահության վերականգնման նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձևավորել իշխանությունների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության միջև բանակցությունների լիարժեք ձևաչափ և ընդունել՝ արդեն ամբողջ հանրությանը դարձաց պահանջները», -հայտարարեց Զուրաբյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:32
ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր էջում գրել է․ «Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։ Ես խնդրանք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Սերգեյ Կոպիրկինն ու Ժաննա Անդրեասյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր գլխավորած պատվիրակության հետ  այսօր ՀՀ ԿԳՄՍՆ է այցելել է, հանդիպել է Ժաննա...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՀՀ-ում կբացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն
 Երևանում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․Ֆիդան
 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հարցերին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զատուլին. Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լիբանանում տեղի ունեցած միջադեպերից հետո Թուրքիայի ՊՆ-ն ստուգում է կապի համակարգերի անվտանգությունը
Լիբանանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր կապի համակարգերի անվտանգության լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը անվանել է հարձակում երկրի վրա։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է կատարվում Արցախում
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած լայնածավալ պատերազմից  ու Արցախի ամբողջական հայաթափումից և բռնազավթումից անցել է մեկ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: ԱՆ-ից հայտնում են, որ խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրայր Թովմասյանի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին վստահեցրեց՝ տեղդ ազատ է.168.am
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր...
Աղբյուր` Panorama.am
16:31
«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ հայկական հողում, հայ չի ապրում։ Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, մեկօրյա արյունալի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Լիբանանում կապի միջոցների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի
Չորեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում կապի սարքավորումների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը հասել է 608-ի։...
Աղբյուր` Panorama.am
16:15
Հայ դատի գրասենյակ. Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը տարածել է  հայտարարություն. Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
15:58
Մեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան
«Արցախի էջը վերաբացելու կարիք չկա, այն փակված չէ, ինչքան էլ հայ ազգի թշնամիները սահմանի այն և այս կողմում փորձեն այդ էջը փակել»,-...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե,...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հանրային ռադիոյում արդեն կարելի է կողմնորոշվել են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով
«Արցախի հայաթափման տարելիցի առիթով հրաշալի նվեր»
Աղբյուր` Panorama.am
15:36
Իշխանությունների նպատակն է ջարդել արցախցիներին, ցանկացած պայքար, որը ուղղված կլինել մեր արժանապատվության վերականգնմանը. Տիգրան Աբրահամյան
«Ասել, որ այս իշխանությունն ինչ-որ բանից ամաչում է, հատկապես հայրենիքի նկատմամբ գործադրած իր հանցագործություններից, բնականաբար մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ազնավուրի առաջին բեմական զգեստը ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում
Բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
14:59
Հայրենիքից զրկված լինելով՝ արցախցիները մեզ կամք են սովորեցնում և հաղթանակի տեսիլք փոխանցում. Բագրատ Սրբազան
«Սեպտեմբերի 19-ը մեր մեծագույն ողբերգություններից մեկն է, որովհետև պետության գոյության պայմաններում դու պետություն ու հայրենիք ես...
Աղբյուր` Panorama.am
14:35
ԵԽ-ն անդրադարձել է Արսեն Խառատյանի՝ Վրաստան մուտքի արգելքին
Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն անդրադարձել է բելառուս ու հայ լրագրողներ Անդրեյ Միալեշկայի ուԱրսեն Խառատյանի՝ Վրաստան մուտք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}