Եթե ինձ հրավիրեիք, ավելի գրագետ կձևակերպեինք. Հրանտ Բագրատյան
ԵՏՄ երկրներից առանց ավելացված արժեքի հարկի մեքենաներ ներկրելու թույլտվություն տվող օրենքի նախագիծը ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով կարելի է ընդունել՝ այն առաջ տանելու համար, թեև այն կիսատ-պռատ է: Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ նա ասաց, որ առնվազն երկու լուրջ փոփոխություն է տեսնում նախագծում՝ ապրանքային քանակության մասով և արդեն գանձված ավելացված արժեքի հարկը փոխհատուցելու մասով:
Նա նախ նշեց, որ ինքը կողմ է քվեարկելու օրենքի նախագծին, ապա ներկայացրեց օրենքում առկա թերությունները. «Ելնում է հետևյալ տրամաբանությունից, եթե մի մեքենա ես բերում, այդ մեքենայի վրա Ավելացրած արժեքի հարկ չեն գանձում, իսկ եթե երե՞քն են բերում, չո՞րսը, հի՞նգն: Եթե խոսքը վերաբերում է միայն անձնական սպառման համար ձեռքբերված մեքենաներին, ապա գոյություն ունեն ներմուծման ապրանքային քանակություն, որը դուք պետք է գրեիք, լավ կլիներ, որ ինձ էլ հրավիրեիք, երբ գրում էիք, այն ժամաակ ավելի գրագետ կձակերպեինք:
Եթե մենք գրում ենք մի մեքենային ենք տալիս, տակը մեկ տողով պետք է գրեինք՝ մեկ մեքենան ճանաչում ենք ապրանքային քանակություն»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվել այն գումարների հետ, որն արդեն գանձվել է, պատգամավորը մի տարբերակ առաջ քաշեց. «Եթե բյուջեն փող չունի, ձևակերպել պետական պարտք և մարել գոնե առաջիկա հինգ-տասը տարիներին: Դա պետք է ձևակերպվի և փոխհատուցվի մարդկանց գոնե պետական արժեթղթերով, մինչև կգա օրը և ժամը ու պետությունն աստիճանաբար կմարի»,-ասաց նա:
Նշենք, որ քննարկվող հարցը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն է: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում ԵՏՄ անդամ երկրներից մեքենա ներկրել առանց ավելացված արժեքի հարկ վճարելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մեքենա ներկրած քաղաքացիներից փաստորեն, ապօրինի ԱԱՀ են գանձել. Փաշինյան
- Քաղաքացին կկարողանա մեքենա ներկրել առանց հարկ վճարելու
- ԵՏՄ-ից ներկրված մեքենաների ԱԱՀ-ի չգանձումը բերելու է էժանացման. Էդուարդ Հովհաննիսյան