Ռուսաստանցիների ծախսերը կրճատվել են ինչպես երբեք
Միջին վիճակագրական ռուսաստանցին 2016թ-ի փետրվար ամսին մեկ անգամ գնում կատարելիս ծախսել է ընդամենը 499 ռուբլի, ինչը 13,5%-ով քիչ է քան հունվար ամսվա գնումները: Միջին գնումների կտրոնի արժեքի նման կտրուկ անկում չի նկատվել դիտարկումների բոլոր տարիների ընթացքում, «Վեստի» պարբերականի տնտեսական բաժնի փոխանցմամբ` հայտնել են «Ռոմիր» հետազոտական հոլդինգի հետազոտողները:
Նախորդ տարվա փետրվար ամսի համեմատությամբ` անկումը կազմել է գրեթե 12.5%:
«Միջին կտրոնը» ռեկորդային անկում է գրանցել հատկապես խոշոր քաղաքներում, որտեղ այն իջել է մշտադիտրկումների ընթացքում գրանցված նվազագույն մակարդակին:
Սակայն, ըստ հետազոտողների` խուճապի մատնվելու պատճառ չկա, քանի որ առօրյա ապրանքներ գնելիս ռուսաստանցիները սկսել են ավելի շատ տարբերակել իրենց այցելությունները զանազան խանութներով:
Ամենաշատ նվազումը նկատվել է հիպերմարկետներից և էժան խանութներից` դիսքաունթերներից կատարվող գնումներում, հունվար ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է 15.8%-ով: