Բակո Սահակյան. Դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժ կան
Կատարված աշխատանքի արդյունքները վկայում են դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժերի, ձեռքբերումների, ինչպես նաև անելիքների մասին: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով այսօր մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ դատավորները կշարունակեն անել հնարավորն իրենց պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ հետևելով օրենքի տառին և ոգուն:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ ևս մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու դատական իշխանությանը, դատավորների և դատարանի աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանն առնչվող հարցերը: