Սերգեյ Մովսիսյանը զիջեց Գուպտային
Երեկ տեղի ունեցան «Ռեյկյավիկ Օփենի» 8-րդ տուրի հանդիպումները, որում մրցաշարի երկու առաջատարները`Սերգեյ Մովսիսյանը և Աբիջեթ Գուպտան, մրցում էին միմյանց դեմ: Ցավոք, Մովսիսյանը, ով խաղում էր սև խաղաքարերով, պարտություն կրեց, և այժմ մրցաշարի միանձնյա առաջատարն է Գուպտան, ով վաստակել է 7 միավոր: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
8-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տոնեցին:
Այժմ մեր 3 շախմատիստներն էլ վաստակել են 6-ական միավոր և կիսում են 4-19-րդ հորիզոնականները: